Գիտությունն առաջին ձերքերից: Մակաբուծաբանություն

microbes_poster-(2)

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն կազմակերպում է Գիտությունն առաջին ձերքերից. Մակաբուծաբանություն գիտական դպրոցը: Դպրոցը տեղի կունենա 2017թ.-ի հունիսի 5-8-ը Երևանում:

Միջոցառման ընթացքում դասախոսություններով հանդես կգան մի շարք անվանի գիտնականեր Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիաից, Իսպանիայից։ Վերջիներիս շարքում են Սարգիս Աղայանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոն), Հովակիմ Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Մոլկուլային կենսաբանության ինստիտուտ), Մարինե Առաքելյան (ԵՊՀ Կենդանաբանության ամբիոն), ՎոլտերԴոերֆլեր (Կլինիկական և մոլեկուլային վիրոսալոգիայի ինստիտուտ, Էրլարգեն, Գերմանիա), Կովադոնգան Ալոնսո (Գյուղատնտեսության և սննդի հետազոտման տեխնոլոգիայի ազգային ինստիտուտ, Մադրիդ, Իսպանիա), Գրիգորի Կարաջյանը (ANSES, Ֆրանսիա):

Գիտական դպրոցին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է: Ծրագիրը կարող եք գտնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել՝ hripsimeatoyan@gmail.com:

Աշխատակազմ՝ Համկարգող՝ Հռիփսիմե Աթոյան (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոն / ԵԿԱ ՀԿ), Սարգիս Աղայանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոն), Հովակիմ Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Մոլկուլային կենսաբանության ինստիտուտ), Գոհար Գրիգորյան (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոն/ԵՊՀ Կենդանաբանության ամբիոն), Հասմիկ Գևորգյան (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոն):

04/7/17



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: