Դեղագործության մրցունակության միջազգային համաժողով

pharma

What-we-do

Ս.թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 09:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովը: Համաժողովի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հրավերով արտասահմանից ժամանած մասնագետները կանցկացնեն դասախոսություններ և վարպետության դասեր հետևյալ թեմաներով՝

·         Դոկտոր Անդրեյ Կայավա, Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիա

Թեմա՝ «Պատվաստանյութի ստեղծման կառուցվածքային մոտեցումը»

Խմբային քննարկում՝ «Սպիտակուցների 3D կառուցվածքի կարևորությունը նոր դեղերի փնտրման մեջ»

·         Դոկտոր Դավիթ Գուկասյան, Թաֆթս համալսարանի բժշկական դպրոց, Բոստոն, ԱՄՆ

Թեմա՝ «Ուռուցքի նեկրոզի գործոնի ռեցեպտորային ազդանշանի ին և յանը: Խոստումնալից նոր պարադիգմա քաղցկեղի բուժման մեջ»

Խմբային քննարկում՝ «Սիրտ-անոթային մարտահրավերները մարդու կողմից լուսնի, մոտակա աստերոիդների և Մարսի նվաճման ժամանակ: Կենսատեխնոլոգիական լուծումներ»

Դոկտոր Վալտեր Դոերֆլեր, Կլինիկական և մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտ, Գերմանիա

Թեմա՝ «Էպիգենետիկա՝ այլ հայացք գենետիկային»

Խմբային քննարկում՝ «Ֆունդամենտալ հետազոտությունների դոմինանտ նշանակությունը կենսաբանության և բժշկության մեջ»

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը՝ անցնելով հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/1YIjHl37G9BByhfgkgOfpj3zU-RCgjGkqXefMnnu9ol4/viewform

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝      094 45 30 37 (Ռաֆայել Ազիզյան)

Դասախոսությունները և վարպետության դասերը իրականացվում են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական  աջակցությամբ:

Աշխատակազմ՝  Համակարգող՝ Ռաֆայել Ազիզյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ ), համակարգողի օգնական՝ Սոնա Գալստյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Սարգիս Աղայան (ԵՊՀ) Հռիփսիմե Աթոյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Անդրանիկ Ուգուջյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Նարեկ Ադամյան  (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Մարիա Անտոնոսյան  (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ) , Վանուհի Համբարձումյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ)։

 

09/12/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: