«Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիր

5383360DSC00728

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը, որը ընդգրկել է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի Աղավնատուն, Արագած, Արուճ, Ագարակ, Սասունիկ, Ոսկեվազ, Նոր Երզնկա և Զորավան գյուղական համայնքները: Իրականացված ծրագրի նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանը և արդյունավետ օգտագործմանը: Ծրագիրը իրենից ներկայացնում էր դասընթացների շարք: Համայնքների բնակիչները ծանոթացել են ժամանակակից և արդյունավետ մեթոդների, որոնք կնպաստեն հողային ռեսուրսների պահպանմանը և վերականգնմանը:

12/26/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: