Զեկուցում-քննարկում. «ՀՀ Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերը» թեմայով

10443056_10156224023242355_3140678504334801643_o

What-we-do

Ս.թ. հուլիսի 17-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Արսեն Գասպարյանի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի ցանկ» թեմայով զեկուցում-քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները և ՀՀ Կարմիր գրքում գրանցման համար առաջարկվող էպիֆիտային քարաքոսերի տեսակները:

Հանրային քննարկումը կազմակերպվել էր «Որոշ էպիֆիտային քարաքոսերի պահպանման կարգավիճակի գնահատումը և ազգային Կարմիր ցանկի նախապատրաստումը» գիտահետազոտական ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Մոհամեդ բին Զայեդ տեսակների պահպանման հիմնադրամի կողմից:

 

07/18/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: