Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն

8996778chess

What-we-do

Ս/թ մայիսի 11-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպում են Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն: Առաջնությանը կարող են մասնակցել մինչև 35 տարեկան գիտաշխատողները, դասախոսներ, լաբորանտները, ասպիրանտները և երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մրցաշարը կրում է սիրողական բնույթ և նախատեսված չէ պրոֆեսիոնալ շախմատիստների համար: Մասնակցությունը առաջնությանը անվճար է: Առաջնությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մեկ պարտիայի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 10 րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլին ավելացվելով լրացուցիչ 5 վայրկյան: Հաղթողները կարժանան պարգևների և պատվոգրերի:

Գրանցման վերջնաժամկետը՝ 07.05.2013
Առաջնությանը մասնակցելու համար խնդրում ենք լրացնել գրանցման առցանց թերթիկը

https://docs.google.com/forms/d/1fCkMgWANmxiMmhhprL5dzx64QEfEG-y4opxyZfmql4s/viewform
04/21/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: