Գիտական դպրոց. Մակաբույծների և այլ ախտածինների ուսումնասիրության արդի խնդիրները

14435326_1496649527017316_1415853697030388819_o

Սույն թվականի հոկտեմբերի 4-6-ը՝ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում տեղի կունենա DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հովանավորվող գիտական սեմինար՝ նվիրված արդի պայմաններում մակաբույծների և մի շարք այլ ախտածինների վերաբերյալ տարածաշրջանում իրականացվող ուսումնասիրություններին:
Այս միջոցառման նպատակն է ներկայացնել մակաբույծների աշխարհագրական տեղաբասշխվածության, համաճարակաբանական և էկոլոգիական ասպեկտների և տարածաշրջանում որոշակի զոոնոզների տարածվածության մասին թարմացված տեղեկություններ: Հատուկ ուշադրություն կհատկացվի արյան մակաբուծային և վիրուսային հիվանդություններ խոխանցող հոդվածոտանիներին: Ելույթներով հանդես կգան Գերմանիայից, Ֆրանսիայից, Պարսկաստանից և Հայաստանից հրավիրված գիտնականներ:

Միջոցառումը եզակի հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ձեռք բերելու ավելի խորը գիտելիքներ ախտածինների մասին, ինչպես և քննարկելու դրանց վերաբերյալ իրակնացված վերջին հետազոտությունները:

Գիտական ծրագրի օրակարգը կարող եք գտնել այստեղ:

Գրանցման համար խնդրում ենք լրացնել հայտը՝https://docs.google.com/forms/d/1Uul–MoSh2j5DMcNtjBSWHv3emKnQs1B4-EEBiICVxA/edit?ts=57ebd3ca

Աշխատակազմ՝  Համակարգող՝ Սարգիս Աղայան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), համակարգողի օգնական՝ Հռիփսիմե Աթոյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Հասմիկ Գևորգյան (DAAD շրջանավարտ), Գոհար Գրիգորյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Սոնա Գալստյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ)։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել sargis@yba.am, 094465531

09/30/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: