«Գիտություն» փառատոն 2014

4698711Untitled-3

What-we-do

Ս.թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ «Օհանյան» կրթահամալիրի կողմից կազմակերպված և արդեն ամենամյա դարձած «Գիտություն» փառատոնը, որի համագործակիցներից էր նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հանդես եկավ երեք տաղավարով, որոնք կրում էին հետևյալ խորագրերը՝ «Կենսաբազմազանություն», «Փորձարարական կենսաբանություն» և «Ուղեղի գործառույթների բացահայտում»: Ողջ միջոցառման ընթացքում բոլոր երեք տաղավարներում տիրում էր մեծ ակտիվություն. անընդմեջ մոտենում էին թե՛ դպրոցականները և թե՛ մեծահասակները, մասնակցում կազմակերպված բազմաբնույթ մրցույթներին, ստանում բազմապիսի հետաքրքիր, ուսուցողական և արժեքավոր նվերներ, նաև ստանում նոր գիտելիքներ Հայաստանի և աշխարհի կենսաբազմազանության, ուղեղի գործառույթների և փորձարարական կենսաբանության հրաշքների մասին:

Բացի այդ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները հանդես եկան ճանաչողական, գիտահանրամատչելի զեկույցներով՝ տարբեր տարիքային խմբերի համար: Զեկույցների թեմաներն էին՝ «Բջջի մահը», «Կարմիր գիրք» և «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ»: Միջոցառման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև տարբեր բնապահպանական և գիտական տեղեկատվական նյութեր:Միջոցառումն անցավ շատ արդյունավետ և հետաքրքիր:

ԵԿԱ ՀԿ բնապահպանական միջոցառումները ֆինանսավորվում են «Ռաֆորդ» հիմնադրամի կողմից:

05/31/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: