Գիտության փառատոն 2015

4578558Oh_248x174

What-we-do

Ս.թ. մայիսի 26-27-ին տեղի ունեցավ «Օհանյան» կրթահամալիրի կողմից կազմակերպված և արդեն ամենամյա դարձած «Գիտության փառատոնը», որի գործընկերներից էր նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն  հանդես եկավ տաղավարով, որը կրում էր  «Կենսաբազմազանություն» խորագիրը: Տաղավորում ներկայացված էին տարբեր բնապահպանական, կենսաբազմազանության պահպանությանը վերաբերող գիտական և տեղեկատվական նյութեր: Ողջ միջոցառման ընթացքում տաղավարում տիրում էր մեծ ակտիվություն:

Բացի այդ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները հանդես եկան ճանաչողական, գիտահանրամատչելի զեկույցներով՝ տարբեր տարիքային խմբերի համար:

ԵԿԱ ՀԿ բնապահպանական միջոցառումները ֆինանսավորվում են «Ռաֆորդ» հիմնադրամի կողմից:

05/30/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: