Գիտությունն առաջին ձեռքից․ Բուսաբանական այգիները որպես կենսաբազմազանության ex-situ պահպանության կենտրոններ

SFFH

«Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ի  հետ համատեղ կազմակերպում է Գիտությունն առաջին ձեռքից․ Բուսաբանական այգիները որպես կենսաբազմազանության ex-situ պահպանության կենտրոններ գիտական դպրոցը: Դպրոցը տեղի կունենա 2017թ.-ի հուլիսի 3-6-ը Երևանում:

Միջոցառման ընթացքում դասախոսություններով հանդես կգան մի շարք անվանի գիտնականեր Հայաստանից և Միացյալ Թագավորությունից: Վերջիներիս շարքում են Գեորգի Ֆայվուշը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Բեվերլի Գլովերը (Քեմբրիջի համալսարան), Փիթեր Քարեյը (“Bodsey Բնապահպանություն” ՍՊԸ), Ջոաննա Թրիվիք (“Treweek Environmental Consultants”), Սալլի Փեթիթը (Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգի), Դեվիս Քրիստոֆեր (Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգի):

Գիտական դպրոցին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է: Նախնական ծրագիրը կարող եք գտնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել՝ galstyans@ymail.com:

Աշխատակազմ՝ Համկարգող՝ Սոնա Գալստյան («Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամ), Ժիրայր Վարդանյան (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Գեորգի Ֆայվուշ (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Աստղիկ Պապիկյան (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Հասմիկ Սոնոյան (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Հռիփսիմե Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Գևորգ Զարոյան (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Նարեկ Ադամյան (ԵԿԱ ՀԿ):

04/7/17



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: