Գիտությունն առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդական գիտնականների դպրոց

11401759_10156150774352355_5064777158022501509_o

What-we-do

Ս.թ հունիսի 18-21-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Էկոգյուղ» ՀԿ հետ համատեղ իրականացրեց Գիտությունն  առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդական գիտնականների ամառային դպրոցը:

Դպրոցի շրջանակներում զեկուցումներով հանդես եկան Արսեն Գասպարյանը («Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ), թեմա՝ «Հայաստանի քարաքոսներ», Թորսթեն Լումբշը (Գիտությունների դոկտոր, Չիկագոյի դաշտային թանգարանի «Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, ԱՄՆ)թեմա`«Ի՞նչ ենք հասկանում տեսակ ասելով», ՓարդիփԴիվակարը (Գիտությունների դոկտոր, Մադրիդի Կոմպլութենսեյի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Իսպանիա)՝ թեմա՝ «Քանի՞ տեսակ է թաքնված Parmelia saxatilis  անվան տակ», Աննա Ռոզա Բուրգասը (Գիտությունների դոկտոր, Մադրիդի Կոմպլութենսեյի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Իսպանիա), թեմա՝ «ԴՆԹ շտրիխ կոդավորում քարաքոսների կենսաբազմազանության հետազոտություններում» և Անդրե Ափթրութը (Գիտությունների դոկտոր, ԱԲԼ Հերբարիումի ղեկավար, Նիդերլանդներ)՝ «Քարաքոսները և գլոբալ տաքացումը»:

Դպրոցի գործնական՝ դաշտային  դասընթացը իրականցվեց Արագած լեռան շրջակայքում: Գործնական աշխատանքի ընթացքում հրավիրված գիտնականները  դպրոցի մասնակիցներին  սովորեցրին ինչպես հետազոտել քարաքոսերը և ծանոթացրին նրանց տարբեր տեսակների հետ: Դպրոցի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Դպրոցը իրականացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 

06/23/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: