Գիտությունն առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդ գիտնականների դպրոց

13108211164668_1098414806840792_6259962852042505090_o

What-we-do

2015 թ հունիսի 18 և 21-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Էկոգյուղ» ՀԿ հետ համատեղ կազմակերպում է Գիտությունն առաջին ձեռքերից «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդ գիտնականների ամառային դպրոց:

Միջոցառման տեսական մասը՝ զեկուցումները տեղի կունենան Երևանում, իսկ գործնական մասը՝ դաշտային հետազոտություններ կիրականացվեն Արագած լեռան վրա: Բոլոր հետաքրքրված գիտաշխատողները, երիտասարդ գիտնականները, ուսանողները կարող են մասնակցել դպրոցին:

Գրանցման համար հետևեք հղմանը ՝ https://docs.google.com/forms/d/1WEmsnLHnp_m37t-kGvezYA3WW5CUu7QXR6OHD-ZSPCE/viewform

Հրավիրված զեկուցողներ.

Արսեն Գասպարյան
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ, Հայաստան/Գերմանիա
Թեմա՝ «Հայաստանի քարաքոսերը»

Թորսթեն Լումբշ
Գիտությունների դոկտոր, Չիկագոյի դաշտային թանգարանի «Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, ԱՄՆ
Թեմա՝ «Ի՞նչ ենք մենք հասկանում տեսակ ասելով»

Աննա Ռոզա Բուրգաս
Գիտությունների դոկտոր, Մադրիդի Կոմպլութենսեյի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Իսպանիա
Թեմա՝ «ԴՆԹ շտրիխ կոդավորում քարաքոսերի կենսաբազմազանության հետազոտություններում»

Անդրե Ափթրութ
Գիտությունների դոկտոր, ԱԲԼ Հերբարիումի ղեկավար, Նիդերլանդներ
Թեմա՝ «Քարաքոսերը և գլոբալ տաքացումը»

Դպրոցը իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Աշխատակազմ՝  Համակարգող՝ Հռիփսիմե Աթոյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), համակարգողի օգնական՝ Սոնա Գալստյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Սարգիս Աղայան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ) , Անդրանիկ Ուգուջյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Նարեկ Ադամյան  (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Մարիա Անտոնոսյան  (Էկոգյուղ ՀԿ) , Վանուհի Համբարձումյան (Էկոգյուղ ՀԿ)։

 

04/16/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: