«Գիտությունն առաջին ձեռքերից. Կենդանաբանություն» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց

10517332_1144683132213959_1535668686564517186_o

What-we-do

2015թ. հունիսի 5-7-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Բեզոար» վայրի բնության և որսատեսակների պահպանման ՀԿ-ի, ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)-Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպել էր «Գիտությունն առաջին ձեռքերից. Կենդանաբանություն» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց:

Առաջին օրը մասնակիցներին ներկայացվել են գիտական դպրոցի նպատակները և անցկացվել են զեկուցումներ՝ կենդանաբանության տարբեր բաժինները, Հայաստանի կենսաբազմազանությունը, ՀՀ բնության հատուկ պահապնվող տարածքները, կենդանիների տարբեր խմբերի ուսումնասիրության մեթոդները և դաշտային աշխատանքների անցկացման կանոներն ու առանձնահատկությունները թեմաներով:

Նույն օրը մասնակիցների մի խումբը մեկնել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ եռօրյա դաշտային աշխատանքների: Կատարվել են կաթնասունների, սողունների, երկկենցաղների և անտառային թռչունների դաշտային հետազոտություններ:

Հունիսի 6-ին մասնակիցների մյուս խումբը մեկնել է թռչնադիտարկման: Երրորդ օրվա ընթացքում տեղի է ունեցել խմբերի աշխատանքների ամփոփում և հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

Դպրոցն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

 

 

06/10/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: