«Գիտությունն առաջին ձեռքերից. Կենդանաբանություն» գիտական դպրոց

218904611356259_992835074069182_1940582070_n

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, «Բեզոար» վայրի բնության և որսատեսակների պահպանման ՀԿ, ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում են «Գիտությունն առաջին ձեռքերից. Կենդանաբանություն» խորագրով գիտական դպրոց:

Աշխատանքային լեզուն՝ հայերեն:

Դպրոցը կկայանա ս/թ հունիսի 5-7-ը ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնում (Չարենցի 6): Ինչպես նաև կանցկացվեն դաշտային գործնական աշխատանքներ ըստ Ձեր ընտրած թեմաների: Տեղերը խիստ սահմանափակ են:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը` https://goo.gl/r95Nhp

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը` ս/թ մայիսի 30-ը: Մասնակիցների ցանկը հայտնի կլինի մինչև հունիսի 2-ը:Մասնակցությունն անվճար է: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:

Դպրոցն իրականացվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, աջակցությամբ: 

Աշխատակազմ՝ Համակարգող ՝ Սարգիս Աղայան (ԵՊՀ Կենդանաբանության ամբիոն), համակարգողի օգնական՝ Հռիփսիմե Աթոյան (ԵԿԱ ՀԿ), Մարինե Առաքելյան (Բեզոար ՀԿ), (Գոհար Գրիգորյան ԵԿԱ ՀԿ), Սոնա Գալստյան (ԵԿԱ ՀԿ): 

 

05/24/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: