«Գիտությունն առաջին ձեռքերից. Էպիգենետիկա»

674877311133984_10155935410492355_8486986342775852030_o

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպում են «Գիտությունն առաջին ձեռքերից. Էպիգենետիկա» խորագրով գիտական դպրոց: Դպրոցը կվարեն արտերկրից հրավիրված մասնագետները:Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:

Դպրոցը կկայանա ս/թ հունիսի 16 – 17-ը ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում(Չարենցի 8): Տեղերը խիստ սահմանափակ են:Մասնակցության համար պետք է լրացնել հայտադիմումը: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը` ս/թ մայիսի 20-ը: Մասնակիցների ցանկը հայտնի կլինի մինչև մայիսի 30-ը: Մասնակցությունն անվճար է: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:

Գրանցման համար հետևեք հղմանը ՝  http://goo.gl/L4sxRH

Գիտական դպրոցի ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ՝

https://dl.dropboxusercontent.com/u/25682850/Epigenetics%20workshop_program.docx

Դպրոցն իրականացվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ARPA ինստիտուտի աջակցությամբ:

Աշխատակազմ՝  Համակարգող՝ Հովակիմ Զաքարյան (ՀՀ ԳԱԱ Մոլկուլային կենսաբանության ինստիտուտ), համակարգողի օգնական՝ Սոնա Գալստյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Սարգիս Աղայան (ԵՊՀ) Հռիփսիմե Աթոյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Անդրանիկ Ուգուջյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Նարեկ Ադամյան  (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ)։ 

 

 

04/28/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: