«Կլիմայի շաբաթ» Էկոկրթական ծրագիր 2015

1569306DSC_0092_298x199

What-we-do

2015 թ. ապրիլի 28-30-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ իրականացրել է «Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիրը, որի ընթացքում կազմակերպվել են սեմինարներ, խմբային աշխատանքներ և մրցույթներ: Արշավին մասնակցել են 24 մասնակիցներ:

Առաջին օրը մասնակից խմբերին ներկայացվել են արշավի նպատակները և անցկացվել են գիտահանրամատչելի զեկուցումներ՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենս. գիտ. թեկն. Ա. Ալեքսանյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի կողմից:
Հաջորդ օրը կազմակերպիչները խմբերին ներկայացրել են կլիմայական համաշխարհային խնդիրները և նրանց առաջարկվել է ներկայացնել այդ խնդիրների լուծման վերաբերյալ իրենց գաղափարները: Մասնակից խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքները թեմայի վերաբերյալ և գնահատվեցին մասնագետներից կազմված ժյուրիի կողմից:
Երրորդ օրվա ընթացքում խմբերի միջև տեղի է ունեցել մրցույթ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների, ազդեցության և հնարավոր լուծումների վերաբերյալ: Մրցույթային երկու օրերի միավորները ամփոփվել են և հաղթող է ճանաչվել Էկոլեքս թիմը: Հաղթող թիմի անդամները պարգևատրվել են մրցանակներով, իսկ առաջին չորս տեղերը զբաղեցրած խմբերի համար նախատեսված է կազմակերպել ճանաչողական էկո տուր: Բոլոր մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

«Կլիմայի շաբաթ» կրթական արշավի նպատակն էր նպաստել երիտասարդության շրջանում կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Էկոկրթական արշավը իրականցվում էր «Երիտասարդություն և Շրջակա Միջավայր Եվրոպա» (Youth and Environment Europe) բնապահպանական ցանցի Կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային արշավի շրջանակներում: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել և խրախուսել երիտասարդական կազմակերպություններին և ապահովել նրանց միջազգաին համագործակցությունը:

«Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիրը իրականացվում է Ռաֆորդ Հիմնարդամի աջակցությամբ:

 

05/8/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: