«Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիր

4214469нор2

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն միացել է «Երիտասարդություն և Շրջակա Միջավայր Եվրոպա» (Youth and Environment  Europe) բնապահպանական ցանցի Կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային արշավին:

Արշավի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում կլիմայի փոփոխության  վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

«Երիտասարդություն և Շրջակա Միջավայր Եվրոպա» (Youth and Environment  Europe) ցանցը համախմբում է 45 երիտասարդական կազմակերպությունների եվրոպական ավելի քան 26 երկրներից, որոնք գործունեություն են իրականացնում շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել և խրախուսել երիտասարդական կազմակերպություններին և ապահովել նրանց միջազգաին համագործակցությունը:

Արշավի շրջանակներում, 2015թ. ապրիլի  28-30-ը ընթացքում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ նախատեսում է իրականացնել «Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիր, որի ընթացքում տեղի կունենան  սեմինարներ, խմբային աշխատանքներ , մրցույթներ: Ծրագրի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ ստեղծելով 3 հոգուց կազմված մասնակիցների խումբ, ապա գրանցվելով խումբը այստեղ՝  goo.gl/mRYUAV

Գրանցման վերջնաժամկետն է՝ ս.թ. ապրիլի 20-ը: Մասնակցության համար ընտրվելու են առաջին 10 գրանցված խմբերը:

Առաջին օրը մասնակից խմբերին կներկայցվի արշավի նպատակն և կանցկացվեն գիտահանրամատչելի զեկուցումներ կլիմայի փոփոխության վերաբերյալ հրավիրված մասնագետների կողմից:

Հաջորդ օրը տեղի կունենա խմբաին աշխատանք: Կազմակերպիչների կողմից խմբերին կներկայացվեն կլիմայական համաշխարհաին խնդիրները և նրանց կառաջարկվի ներկայացնել այդ խնդիրների լուծման վերաբերյալ իրենց գաղափարները:

Երրորդ օրվա ընթացքում խմբերի միջև տեղի կունենա մրցույթ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների, ազդեցության և հնարավոր լուծումների վերաբերյալ: Խմբերի արդյունքները կգնահատի մասնագետներից կազմված ժյուրին: Հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով: Բոլոր մասնակիցներին կհանձնվեն մասնակցության հավաստագրեր:

«Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիրը իրականացվում է Ռաֆորդ Հիմնարդամի աջակցությամբ:

 

 

04/3/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: