Հայաստանի առաջին ԼԵԴ համայնքներ

8201410850750_10152900778418571_234678818_n

What-we-do

Ս. թ դեկտեմբերի 8-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները «ԼԵԴ Հայաստան» բնապահպանական-հասարակական նախաձեռնության շրջանակներում այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Գոմք համայնք: Այցելության ընթացքում համայնքի բնակիչների համար իրականացվեց զեկուցում ԼԵԴ լամպերի (լուսադիոդային) և էներգախնայողության վերաբերյալ, որի ընթացքում բնակիչներին ներկայցվեց ԼԵԴ լամպերի առավելությունները: Այնուհետև ՀԿ անդամները այցելեցին համայնքի 36 տուն և տեղադրեցին 104 ԼԵԴ լամպեր՝ փոխարենը վերցնելով շիկացման լամպերը: 10 ԼԵԴ լամպեր տեղադրվեցին Գոմքի մանկապարտեզում, ինչպես նաև 22 ԼԵԴ լամպեր տրամադրվեց հարակից Կապույտ համայնքի 11 տներին: ԼԵԴ լամպերի տեղադրումը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին կրճատել էներգիայի ծախսերը, քանի որ ԼԵԴ լամպերը ծախսում են շուրջ տասը անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա քան շիկացման լամպերը: Լամպերն ունեն 3-6 տարվա կյանքի տևողություն, չեն պարունակում ծանր մետաղներ ևենթակա են վերամշակման:
«ԼԵԴ Հայաստան» բնապահպանական-հասարակական նախաձեռնության առաջին արշավի ընթացքում, որի նպատակն էր Վայոց Ձորի Գոմք գյուղական համայնքը դարձնել էներգախնայող՝ ԼԵԴ, առցանց դրամահավաքի միջոցով հավաքվել էր 440 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այս գումարը սակայն բավարար էր միայն 30-40 ԼԵԴ լամպ գնելու համար և չէր բավականացնում Գոմք համայնքը ամբողջովին «ԼԵԴ» դարձնելու համար: «ԼԵԴ Լայֆ» լուսատեխնիկայի մասնագիտացված խանութ-սրահը տեղեկանալով այս նախաձեռնության մասին՝ պատրաստակամություն հայտնեց աջակցել նախաձեռնությանը և անվճար տրամադրեց լամպերի պակասորդը: Այսպիսով Գոմք համայնքը ԼԵԴ դարձնելու համար ընդհանուր առմամբ պահանջվեց 137 ԼԵԴ լամպ:

12/12/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: