«Հայաստանի և Արցախի երիտասարդները հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթ

10659201_548789998584414_3958002816828180224_n

What-we-do

Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը Արցախի Շուշի քաղաքում կայացավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպված «Հայաստանի և Արցախի երիտասարդները հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը: Ծրագրին մասնակցեցին 70 երիտասարադներ Հայաստանից և Արցախից:

Արշավի ընթացքում տեղի ունեցան դասախոսություններ հրավիրված մասնագետների կողմից, իրականացվեցին խմբային աշխատանքներ և կլոր սեղան քննարկում: Ամփոփվեցին նաև հայտարարված մրցույթի արդյունքները, որի հաղթողներն էին Նարեկ Ադամյանը Հայաստանից և Դիանա Հարությունյանը Արցախից: Հաղթողները ստացան պլանշետներ: Պարգևատրվեց նաև խմբային աշխատանքում հաղթած թիմը: Փակման արարողության ընթացքում բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

10/15/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: