Ուսումնական դասընթացների շարք «Մոլեկուլային ֆիլոգենետիկայի ներածություն» թեմայով

fil

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Բեռլինի Բուսաբանական այգու և թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպվում է «Մոլեկուլային ֆիլոգենիայի ներածություն» թեմայով ուսումնական դասընթացը:

Մոլեկուլային ֆիլոգենետիկան ուսումնասիրում է օրգանիզմների էվոլյուցիոն հարաբերությունները, հիմնվելով ԴՆԹ-ի սեկվենավորման և համակարգչային տվյալների վրա հիմնված ֆիլոգենետիկ մեթոդների վրա: Մոլեկուլային ֆիլոգենետիկան ժամանակակից կենսաբազմազանության ուսումնասիրությունների հիմնական բաղադրիչն է և հնարավորություն է տալիս ստանալ էվոլյուցիոն հարցերի պատասխանը: Մոլեկուլային ֆիլոգենետիկայի ուսումնասիրությունները իրենց մեջ ներառում են օրգանիզմների միջև հարաբերությունները (տեսակ, ցեղ, ընտանիք) մորֆոլոգիական հատկանիշների էվոլյուցիոն վերակառուցումը, բացահայտում է մշակաբույսերի վայրի ցեղակիցներին, կենսաաշխարհագրական նմուշների վերլուծություններ, տեսակ/սահմանաչափերի և պոպուլյացիոն բազմազանության գենետիկական վերլուծությունները:

Դասընթացի նպատակը և հիմնական թեմաները՝

Դասընթացի հիմնական նպատակն է ներկայացնել մոլեկուլային ֆիլոգենետիկայի հիմունքները, ինչպես նաև մոտեցումները և մեթոդները:

Թեմաներ՝

  • Էվոլյուցիա, կարգաբանություն և ֆիլոգենետիկա
  • Տվյալների աղբյուրը մոլեկուլային ֆիլոգենետիկայում
  • Ի՞նչ է մոլեկուլային հատկանիշը
  • Հիմնական հարցերը և հիմնական մոտեցումները
  • Ֆիլոգենետիկ հետազոտություններում
  • Ի՞նչ պետք է հաշվի առնել, երբ պլանավորում ենք ֆիլոգենետիկ ուսումնասիրություններ
  • Կապ հաստատել մոլեկուլային տվյալների, մորֆոլոգիայի և տարածվածության տվյալների միջև:

Վայրը՝ ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կոնֆերանս դահլիճ, Հասցե՝ Օրբելի եղբ. փող.,22, 0028 Երևան, ՀՀ:

Տևողություն՝ 07-11 Նոյեմբեր 2016 (5 օր, ժ. 14:00-17:00)

Աշխատանքային լեզուն՝ Անգլերեն

Դասընթացի ձևաչափը՝ Դասընթացը կազմված է հիմնականում դասախոսություններից, քննարկումներից և որոշ համակարգչային գործնական վարժություններից:

Մասնակցություն՝

Դաընթացը նախատեսված է բոլոր կենսաբանների համար, ովքեր հետաքրքրված են էվոլյուցիոն կենսաբանությամբ, կենսաբազմազանության հետազոտություններով և ֆիլոգենետիկայով/կարգաբանությամբ:

– Մագիստրոս կենսաբանների ուսանողներ
– Ասպիրանտների (հարակից ոլորտիների)
– Երիտասարդ հետազոտողներ (հարակից ոլորտների)

Գրանցում՝

Գրանցման համար խնդրում ենք լրացնել հայտը՝ http://bit.ly/2cVerBq
Գրանցման վերջնաժամկետն է՝ 15 հոկտեմբեր 2016: Բոլոր ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնայի փոստի միջոցով՝ հոկտեմբերի 20-ին, 2016թ.:

Աշխատակազմի անդամներ՝  Համակարգող – Սոնա Գալստյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), համակարգողի օգնական՝ Հռիփսիմե Աթոյան (Երիտասարդ Կենսաբանների Ասսոցիացիա ՀԿ), Անուշ Ներսեսյան (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ), Լուսինե Ղուլիկյան (ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ)։

09/23/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: