«Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը Հայաստանում

2507825Armenia (1 of 1)-6

What-we-do

Ս.թ. մայիսի 10-17-ը՝ ք. Ծաղկաձորում, կայացավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից կազմակերպած` «Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը: Ծրագրի շրջանակում՝ Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Հայստանից ժամանաց ավելի քան 40 երիտասարդներ, միասին քննարկեցին կենսաբազմազանության պահպանության արդի խնդիրները և մարտահրավերները, ներկայացրեցին իրենց կազմակերպությունների և երկրների հաջողված փորձը և ձեռքբերումները:
Ծրագրի ընթացքում ներկայացվել է Կովկասի և այլ կենսաբազմազանության թեժ կետերի բուսական և կենդանական աշխարհը և դրա կարևորության, քննարկվել երիտասարդության ներգրավումը բնապահպանական միջոցառումներին և համագործակցության հնարավորությունները: Իրականացվել են արշավներ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր: Կազմակերպվել է նաև «Կենսաբազմազանությունն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Լեհաստանը ներկայացնող թիմը: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են մշակութային երեկոներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացրել է իր մշակույթն ու պատմությունը՝ համեմված ազգային խոհանոցով: Ծրագիրը իրականացվել է «Կենսաբանական բազմազանության միջազգային օր» 2014-ին ընառաջ, ինչպես նաև նշվել է «Չվող թռչունի համաշխարհային օրը»: Կազմակերպվել է զեկուցում Հայաստանի թռչունների մասին, որից հետո բոլոր մասնակիցները մասնակցել են թռչնադիտարկմանը:

Ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

 

05/13/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: