Կենսաբազմազանության հետազոտման մեթոդների դպրոց

95776203

What-we-do

ԵՊՀ Կենդանաբանության, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնները, «Բիոդիվա» ՀԿ-ն, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել էին կենդանիների, բույսերի և սնկերի դաշտային ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության տարբեր ոլորտներով հետաքրքրված ուսանողների և երիտասարդ գիտնականների համար: Դպրոցը տեղի ունեցավ ս/թ հունիսի 12-13-ին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Դպրոցը անցկացրեցին 7 երկրներից հրավիրված 19 գիտնականներ:

Դպրոցը իրականացվեց է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Բնության համաշխարհային հիմնադրամի hայաստանյան գրասենյակի, Երևանի պետական համալսարանի և Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ:

06/21/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: