Նշում ենք «Չվող թռչունի համաշխարհային օրը» Հայաստանում

word_migratory

What-we-do

Նշում ենք «Չվող թռչունի համաշխարհային օրը» Հայաստանում Ս.թ. մայիսի 10-11, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նշելու է «Չվող թռչունի համաշխարհային օրը» Հայաստանում: Միջոցառումը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքում: Այն կիրականացվի «Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական փոխանակային ծրագրի ընթացքում: Կմասնակցեն ավելի քան 40 երիտասարդներ տարբեր երկրներից՝ Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Վրաստան, Ուկրաինա, Թուրքիա և Հայաստան: Կկազմակերպվեն զեկուցումներ Հայաստանի թռչունների մասին, որից հետո բոլոր մասնակիցները կմասնակցեն թռչնադիտարկման:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի աջակցությամբ:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ. http://www.worldmigratorybirdday.org/2014/

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ բնապահպանական ծրագրերի աջակիցն է Ռաֆորդ հիմնադրամը:

04/22/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: