ԵԿԱ անդամները մասնակցեցին «Էկո Պատարա» ճամբարին

208312ecopatara

«Էկո Պատարա» ճամբար Joint Civic Education-ի EcoLab ազգային ծրագրի շրջանակներում, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (AYDC) հետ համագործակցությամբ օգոստոսի 3-5 Պատարայի բնության գրկում կկազմակերպել էր «Էկո Պատարա Ճամբար»: ԵԿԱ անդամներ Անահիտ Մանթաշյանը, Մարիա Անտոնոսյանը և Արսեն Գասպարյանը մասնակցեցին էկոճամբարին: «Էկո Պատարա Ճամբար»-ի նպատակն էր` էկոմտածելակերպի տարածում, կայուն զարգացման գաղափարի սերմանում; բնապատմական հուշարձանների խնամք ու ճանաչում; բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում: /Պատարա ձորակում գտնվում է 8 հուշարձանախումբ (վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ, ամրոցներ) և 7 բնական հուշարձան/: Ճամբարի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ, զրույց-սեմինարներ, բնապատմական հուշարձաների մաքրման աշխատանքներ և ստեղծագործական ազատ ժամանցային ծրագրեր` երաժշտական երեկոներ, սպորտաին և ազգային խաղեր: Ծրագրին մասնակցում էին նաև Պատարայի, Աստղաշենի, Խանցքի, Դահրավի, Քոլատակի 16-25 տարեկան երիտասարդները և հրավիրված հասարակական կազմակերպությունների /Երիտասարդական ակումբների դաշնություն, Երիտասարդական ալիք, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն/ ներկայացուցիչները: Մասնակիցների բոլոր ծախսերը հոգվում են կազմակերպիչների կողմից: Ծրագիրն իրականացվել է Joint Civic Education, ԼՂՀ Փրկարար ծառայության և Պատարա համայնքի բարերարների աջակցությամբ: Ծրագրի ղեկավարներ` Ստեփան Գրիգորյան /պատմաբան, հասարակական գործիչ/; Տաթևիկ Ջհանգիրյան /«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ:

08/14/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: