ԵԿԱ-ն նշելու է «Կենսաբանական բազմազանության միջազգային օր» 2014-ը Հայաստանում

biodiversity

What-we-do

Հայաստանն ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կենսաբազմազանության կարևոր «թեժ» կետերից մեկը: «Կենսաբազմազանության միջազգային օր» 2014-ը ԵԿԱ-ն կնշի կազմակերպվող «Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական փոխանակային 8-օրյա ծրագիրի շրջանակներում՝ Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Թուրքիայից և Ուկրաինաից հրավիրված գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ: Փոխանակային ծրագիրը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-17-ին՝ Ծաղկաձորում: Ավելի քան 40 մասնակիցներ միասին կքննարկեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված արդի մոտեցումները, կկատարեն մտքերի և փորձի փոխանակություն, կառաջարկեն կենսաբազմազանության պահպանման խնդիրների իրենց լուծումներ: Ծրագրի ընթացքում կլինեն զեկույցներ Կովկասի և ողջ աշխարհի կենսաբազմազանության և դրա կարևորության, բնապահպանական միջոցառումների առանձնահատկությունների և այլնի մասին: Տեղի կունենան նաև արշավներ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր, դասընթաց և գործնական պարապմունք՝ կենսաբազմազանությունը որպես սննդի աղբյուր թեմայով, ինչպես նաև ցուցահանդես-մրցույթ «Կենսաբազմազանությունն իմ աչքերով» խորագրով:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի աջակցությամբ:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ. http://www.cbd.int/idb/2014/celebrations/am/

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ բնապահպանական ծրագրերի աջակիցն է Ռաֆորդ հիմնադրամը:

04/22/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: