«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ մասնակցում է «Վիքին սիրում է գիտություն» նախաձեռնությանը

Wiki_loves_Science.banner

What-we-do

Ս.թ. սեպտեմբերի 12-14-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները մասնակցեցին «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Վիքին սիրում է գիտություն» երկօրյա վարպետության դասերին: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան Վիքիմեդիա կազմակերպության և դրա նախաձեռնությունների հետ, ստացան Վիքիպեդիայում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ:

Այժմ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ ստեղծում է «Վիքի խմբակ» երիտասարդ կենսաբանների համար, ովքեր կզբաղվեն Վիքիպեդիայի հայերեն տարբերակի կենսաբանության բաժնի մշակմամբ:

09/15/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: