Հիմնվել է «Երիտասարդական բնապահպանական ակումբ»

173096510169413_10154152163217355_710879620_n

What-we-do

Ս.թ. մարտի 25-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» ՀԿ ջերմ մթնոլորտում կնքեցին համագործակցության հուշագիր սկաուտ երիտասարդների շրջանում «Երիտասարդական բնապահպանական ակումբ» հիմնելու մասին: Հուշագրի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները սկաուտ երիտասարդներին և դպրոցականներին սեմինարների, գործնական պարապմունքների, ինքնուրույն աշխատանքների և դաշտային աշխատանքների միջոցով կծանոթացնեն Հայաստանի կենսաբազմազանությանը, կսովորեցնեն խնամքով վերաբերվել բնությանը, կծանոթացնեն ՀՀ Կարմիր գրքին և անհետացող տեսակներին: Խմբակում ներգրավված երիտասարդները և դպրոցականները կճանաչեն իրենց շրջապատող բնաշխարհը, ինչպես նաև իրենց ստացած գիտելիքները կփոխանցեն իրենց հասակակիցներին՝ տարբեր դպրոցներում սեմինարներ անցկացնելու միջոցով:

04/22/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: