Երիտասարդ գիտնականները մրցեցին շախմատային տախտակի շուրջ

23303897

What-we-do

Տեղի ունեցավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպած Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնությունը:

Առաջնությանը մասնակցեցին շուրջ 30 երիտասարդ գիտաշխատողներ, դասախոսներ, լաբորանտներ, ասպիրանտներ և երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից, գիտահետազոտական հիմնարկներից և երիտասարդական կազմակերպություններից: Առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մրցաշարի արդյունքում 7 միավորով առաջնության հաղթող ճանաչվեց Զորյան Ինստիտուտը ներկայացնող Վահրամ Այվազյանը : Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Իսահակ Խաչատրյանը և ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնը ներկայացնող Վարդան Մամիկոնյանը: Լավագույն արդյունք ցուցադրած կին խաղացողի կոչմանն արժանացավ ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը ներկայացնող Ռուզաննա Յոլչյանը: Բոլոր հաղթողներն արժանացան պարգևների և պատվոգրերի:

05/12/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: